Հոգեկան դեգեներատ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 15:13

18 տարեկան Ազիզը, ամուսնության մերժում ստանալով 13 տարեկան Գյուլիստանից, սպանդ սկսեց:
Ինչպես տեղեկացնում է “Հաբերթուրքը”`Ազիզ Բոզանը, ով իր հորեղբորը պատկանող վերնաշապիկի ֆաբրիկայում և խանութում աշխատում էր ավագ եղբայրների հետ միասին, սիրահարվում է միևնույն տեղում` տեքստիլ բաժնում, աշխատող 13 տարեկան Գյուլիստան Թոսունին: Աղջիկը սկզբում պատասխանում է նրան փոխադարձ սիրով: Նույնիսկ Բոզունի ընտանիքը 3 ամիս առաջ աղջկա ձեռքն է խնդրում: Սակայն աղջկա փոքր լինելու պատճառով որոշում են մի փոքր սպասել: Որոշ ժամանակ անց, երբ Ազիզը աշխատավայրում փորձում է Գյուլիստանին ծեծել, աղջիկը հրաժարվում է ամուսնությունից: Ազիզին հանգստացնելու համար նրա ընտանիքը տղային ուղարկում է Ադըյաման:
Ազիզ Բոզանը, ով մեկ ամիս մնացել էր Ադըյամանում, նախորդ գիշեր առանց զգուշացնելու վերադառնում է: Առավոտյան ժամը 11:00 ձեռքում ատրճանակ բռնած գալիս է աշխատավայր: Այստեղ հանդիպելով Գյուլիստանին, ով ևս մեկ անգամ ասում է. “Արդեն քեզ չեմ ուզում”, Ազիզը խելագարվում է և շենքի ներսում հրացանով կրակելով աղջկա վրա`սկսում ե հետապնդել: Լսելով աղմուկը` դեպքի վայր են գալիս ավագ եղբայրները` Աբդուլլահ Բոզանը (25), Շեհմուզ Բոզանը (22) և Մեհմեթ Բոզանը (32), որոնց վրա ևս կրակում է: 3 եղբայրներին թողնելով արյան մեջ` Ազիզը Բոզանը բռնումն է վերևի հարկ փախած Գյուլիստանին: Վերջին փամփուշտով էլ կրակում է իր գլխին: Միայն Շեհմուզ Բոզանը, չնայած ծանր վնասվածքների, կենդանի մնաց: “Սիրո” համար Ազիզը սպանեց 3 մարդու և ինքնասպան եղավ:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply