Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են միայն երեքը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 4, 2012 14:12
Երևանի մարզահամերգային համալիրում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասրդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեկնարկել էին 10-ը, ցավոք նրանցից պայքարը շարունակում են միայն 3-ը: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ տանը մարզիկներին պատերն էլ օգնում են, մինչդեռ ստացվում է, որ ոչ բոլոր սպասելիքներն են իրականանում: Դա այն դեպքում, երբ մեր երկրում մեծ ծախսեր են կատարվել աշխարհի առաջնության կազմակերպման համար, իսկ մեդալներ նվաճելու հույսերն աստիճանաբար մարում են:
Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մրցամարտերը: 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը կմրցի կուբացի Ալեքսիս Վիլալոնի հետ: 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովն ուժերը կչափի անգլիացի Ստիդ Վուդոլի, իսկ +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը խորվաթ Յոսիպ Գրանիչի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
