Գիտնականները պնդում են, որն հայտնաբերված գենը կօգնի բացատրել մարդու էվոլյուցիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 13:52

Հետազոտողները վերջերս հայտնաբերել են նոր գեն, որը կօգնի բացահայտել մարդու էվոլյուցիան:
Գենը, որը անվանվել է miR-941, կարևոր դերակատարություն է ունեցել մարդու ուղեղի զարգացման գործում և գիտնականները կարծում են, որ այն կարող է օգնել բացահայտել այն փաստը, թե ինչպես է մարդը սովորել օգտագործել գործիքներ և լեզուն:
Էդինբուրգի համալսարանում գիտնականների մի խումբ նոր գենը համեմատել է կաթնասունների 11 այլ տեսակների գեների հետ՝ ներառյալ շիմպանզեները, գորիլլաները, մկները և առնետները:
Փորձի արդյունքները, որոնք հրապարակվեցին Nature Communications-ում, ցույց տվեցին, որ այդ գենը հատուկ է միայն մարդուն:
Գիտնականները կարծում են, որ այն առաջացել է վեցից մեկ միլիոն տարի առաջ կապիկից մարդու էվոլյուցիայից հետո:
Հետազոտողները պնդումեն, որ առաջին անգամ է, երբ մարդու կրած գենը հատուկ չէ կապիկներին և մարդու օրգանիզմում հատուկ դերակատարություն ունի:
Մարտին Թեյլորը, ով ղեկավարում էր Էդինբուրգի համալսարանի գենետիկայի և մոլեկուլյար բժշկության ինստիտուտում իրականացվող հետազոտությունը, նշում է, որ մարդը որպես կենդանատեսակ զարմանալիորեն հնարագետ է և անընդհատ սոցալապես և տեխնոլոգիական առումով էվոլուցիա է ապրում:
Սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք նաև գենետիկ մակարդակով ենք զարգացում ապրում:
Գիտնականները հույս են հայտնում, որ իրենք կկարողանան նաև այլ նոր գեներ հայտնաբերել, որոնք կպարզաբանեն, թե ինչն է մեզ մարդ դարձրել:
Նոր գենը հատկապես ակտիվ է գործում ուղեղի որոշումների կայացման և լեզվական հմտությունների կառավարման կենտրոններում:Հետազոտողները պնդում են, որ այն որոշակի դերակատարություն ունի ուղեղի առավել բարդ գործընթացներում, ինչն էլ մեզ մարդ է դարձնում:
Հայտնի է, որ կենդանատեսակների միջև տարբերությունները պայմանավորված ե ն այս կամ այն գենի առկայությամբ կամ բազմացմամբ և բացակայությամբ:
Սակայն գիտնականները պնդում են, որ այս գենը առաջացել է շատ կարճ էվոլյուցիոն ժամանակահատվածում ոչ կոդավորված գենետիկ նյութից, որը նախկինում անվանվում էր «անպետք ԴՆԹ»:
Նրանք ավելացնում են նաև, որ մինչև այժմ հնարավոր չի եղել հետևել այս գենի առաջացման ընթացքին:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply