Առանց պարգևի չմնացին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 4, 2012 13:22

Ռուսաստանի  Կազան քաղաքի  մարզահամալիրում անցկացված սամբոյի ուսանողների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էին 41 երկրների 200 մարզիկներ:  Հայաստանի պատիվը պաշտպանում էին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, աշխարհի և Եվրոպայի  առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:

Գոռը 62 կգ քաշայինների եզրափակիչ մտնելու համար գոտեմարտը տանուլ տվեց և գրավեց 5-րդ տեղը,  իսկ 52 կգ քաշայինների մրցաշարում հայտավորված Տիգրանը, թեև սկզբում պարտվեց, բայց հետո, միայն հաղթանակներ գրանցելով իր օգտին, արժանացավ բրոնզե մեդալի:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply