Սամվել Ալեքսանյանը «քառակուսի» է քշում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 4, 2012 12:56

«Էդ Rolls-Royce-ը իմը չի, մամայինն ա»,-վստահեցնում է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Իսկ  հարցին, թե ինքն  այդ մեքենան չի վարում ընդհանրապես, պատգամավորն ասաց. «Ո’չ, մայրիկի շոֆեռն ա վարում, մեկ-մեկ էլ ես եմ նստում»:

Պատգամավորը հավաստիացրեց, որ թե’ Rolls-Royce Ghost-ը, թե’ Rolls-Royce Phantom-ը իր մայրիկին են պատկանում, որոնք վարորդն է վարում:

«Անկախ»-ը հետաքրքվեց նաև, թե այդ դեպքում որն է նրա անձնական ավտոմեքենան, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ես անձնական մեքենա մի հատ ունեմ»: Իսկ թե ինչ մեքենա է այդ միակն ու անկրկնելին, պատգամավորն ասաց. «Քառակուսի»:

«Քառակուսի» ասելով գործարար-պատգամավորը նկատի ուներ Mercedes Gelandewagen մոդելի ամենագնացը, որին հայերը իր քառակուսի տեսքի համար «յաշիկ» են անվանում:

Ալեքսանյանը տեղյակ չէ նաև այն չորս ավտոմեքենաներից, որոնք նա մայիսին հայտարարագրել է ԿԸՀ-ում. «Կարող ա, չգիտեմ, կարող ա Նիվա էլ ունեմ»:

Նա նաև հերքեց, որ ինքը Bentley-ներ ունի. «Մի հատ Bentley կա, էդ ախպորս տղունն ա»:

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply