Մի շարք կողոպուտների հեղինակը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 4, 2012 12:10
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացվել 1995 թ. ծնված Հովհաննես Պ.-ն:
Պարզվել է, որ նա 2010-2011 թթ. ընթացքում Երևանի Կենտրոն վարչական տարածքից կատարել է մի շարք կողոպուտներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել տուժողներից  մեկը` 55-ամյա մի կին: Նա հայտնել է, որ 2010 թ. աշնանը Թումանյան փողոցի թիվ 18 շենքի մոտ մի անծանոթ երիտասարդ մոտենալով իրեն՝ փորձել է հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բանալիներ և շպարման պարագաներ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply