Շմոլ գազի արտահոսքից Հրազդանում 5 մարդ է թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 4, 2012 12:07

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 38 շենքի թիվ 63 բնակարանի 5 բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Ոստիկանությունից հաղորդում են, որ նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 620 անգամ: