Առաջին բջջային հաղորդագրություն ուղարկողը հիացած է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 11:51

20 տարի առաջ  առաջին բջջային հաղորդագրությունը ուղարկող բրիտանացի ինժեներ Նեիլ Փափուորթն   արտահայտել է իր զարմանքը, թե ինչպես է զարգացել տեխնոլոգիան:

Հեռախոսային հաղորդագրության ծրագիրը ստեղծող Փափուորթը  հաղորդագրությունը ուղարկել էր բրիտանական հեռահաղորդակցման հսկա Վադաֆոնի տնօրենին, որի մեջ գրված էր ” Շնորհավոր Սուրբ ծնունդ”:
Փափուորթի խոսքեերով, ոչ ոք այդ ժամանակ չէր պատկերացնում, թե ինչպես դա ընդմիշտ կփոխի հաղորդակցության մշակույթը:
Բջջային հեռախոսներն  այդ ժամանակ չունեին ստեղնաշար, այդ իսկ պատճառով նա օգտագործեց համակարգիչը:
Քանի որ հաղորդագրություններ ուղարկելը գնալով ձեռք էր բերում մասսայականություն, Վադաֆոնը պատվիրեց առավել մեծ թվով սարքեր, որպեսզի զարգացնի նորաստեղծ համակարգը:
Փափուորթն  այժմ կնոջ և երեք երեխաների հետ ապրում է Մոնրեալում, և աշխատում է որպես համագարգչային ծրագրերի ինժեներ:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply