Միջազգային հեռահաղորդակցման համաշխարհային խորհրդաժողովում քննարկվում են համացանցին վերաբերող արմատական փոփոխությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 11:46

Դուբայում անցկացվող բանակցությունները կարող են հանգեցնել համացանցին և դրա վերահսկմանը վերաբերվող արմատական փոփոխությունների: Ոմանք ցանկանում են ՄԱԿ-ի նման կառույցը ստանձնի համացանցի ազատ բնույթը սահմանափակող պարտականությունը:
Համացանցը կարգավորող կոչերը նորություն չեն: Այսօր այն միմյանց է կապում շուրջ 2 միլիարդ մարդու, միաժամանակ Էլեկտրոնային առևտրին ապահովելով միլիարդավոր դոլլարների եկամուտ:
Երկուշաբթի օրը մեկնարկած Միջազգային հեռահաղորդակցման համաշխարհային խորհրդաժողովի ընթացքում առաջարկություններ են հնչել համացանցի վերահսկողությունը շնորհել ՄԱԿ-ի Միջազգային հեռահաղորդակցության միությանը կամ նմանատիպ այլ կազմակերպությանը:
Համաժողովում կքննարկվեն, և ամենայն հավանականությամբ, կվերանայվեն միջազգային հեռահաղորդակցության գործող կանոնակարգեր:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply