Ադրբեջաներենը ինտերնետային հարթակում կիրառելու համար նորմեր են պատրաստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 4, 2012 11:42

Ադրբեջանում պետական լեզուն ինտերնետային հարթակում կիրառելու համար նորմեր են պատրաստվում:

Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվաբանական ինստիտուտի տնօրեն Ֆեխրեդդին Վեյսելին: Վերջինս նշում է, որ այդ նպատակով Լեզվաբանական իստիտուտում հետազոտական խումբ է ստեղծվել. «Հետազոտական խումբը աշխատելու է այդ նորմերի ստեղծման ուղղությամբ: Նպատակը ամբողջ երկրի քաղաքացիների` ինտերնետ հարթակից օգտվելու ժամանակը կարգավորող ընդհանուր նորմայի ստեղծումն է»:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply