Հռոմի պապը կդառնա Twitter-ի օգտատեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 11:36

Դեկտեմբերի 12-ից Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը կմիանա Twitter-ին և կդառնա սոցցանցի օգտատեր: Նա @pontifex հասցեից կանոնավոր կերպով գրառումներ կկատարի արաբերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, պորտուգալերեն, իսպաներեն լեզուներով, որոնց հետագայում կարող են ավելանալ այլ լեզուներ:
Նրա առաջին թվիթերը կլինեն հավատքին վերաբերվող իրեն ուղղված հարցերի պատասխաններ: Մարդիկ կարող են իրանց հարցերը ուղղել պապին այսօրվանից սկսած:
Բենեդիկտ XVI -ի Twitter-ի հաշիվը արդեն ունի 2,435 հետևորդ:
“Պապի ներկայությունը Twitter-ում նրա համոզման կոնկրետ դրսևորումն էր, համաձայն որին Եկեղեցին պետք է ներկա լինի թվային ոլորտում”, նշվում է Վատիկանի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վատիկանի մի շարք առաջատար պրելատներ, ներառյալ կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիի, արդեն իսկ օգտագործում են Twitter-ը, նպատակ ունենալով առավել հասանելի դառնալ երիտասարդ սերնդին:
Բենեդիկտը անցած տարի հիմնադրեց Վատիկանի տեղեկատվական պորտալ և այդ կապակցությամբ Մայր Աթոռի Twitter-ի հաշվից հաղորդագրություն գրեց iPad-ով:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply