Եղվարդում բնակարան է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 4, 2012 11:31

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարա­նի ննջասենյակում այրվել է վերմակ, իսկ հատակին՝ ձեռքի և դեմքի այրվածքներով հայտնաբերվել է  Լ.Մատինյանի դին (80 տարեկան):

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply