Ավտոմեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 4, 2012 11:18
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի 15 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Հարություն Անտոնյանը:
Պարզվել է, որ նա նոյեմբերի սկզբներին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գաղտնի հափշտակել է Ազատության պողոտայի 16 շենքի մոտ կայանված, Երևան քաղաքի Ազատության պողոտայի 12 շենքի 45 բնակարանի բնակիչ Վ.-ին պատկանող «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով շուրջ 200.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հ. Անտոնյանը խոստովանել է նաև իր կողմից կատարված նմանատիպ գողության ևս 8 դեպք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 623 անգամ:
Print Friendly

Leave a Reply