Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 4, 2012 10:35

Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի« աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:

Այսօր մենք նրանց հանդիպեցինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է` տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից: Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

Այլ մանրամասներ` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply