Վաչե Գաբրիելյանը ներկայացավ ԱԺ. հարցերը երկրորդ ընթերցման ժամանակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 18, 2010 15:55

Վաչե Գաբրիելյան ԱԺ-ն այսօր  առաջին ընթերցմամբ ընդունեց  «Պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին, որն առաջանում է մեքենատրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ» օրինագիծը: Այն նախատեսում է ապահովագրման բյուրոյի ստեղծում ապահովագրման սակագների եւ վնասների փոխհատուցման համար, որոնք պատճառվում են մարդուն եւ ունեցվածքին, ուր մտնելու են այն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են մեքենաներ ունեցողների պարտադիր ապահովագրմամբ:

Օրինագիծն ընդունվեց խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների քննարկումների արդյունքում, որին մասնակցեց նաև առաջին լսումների ժամանակ բացակայող` կառավարության զեկուցող ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:  «Մենք առաջին ընթերցմամբ կանցկացնենք այս օրինագիծը, ընդ որում երկրորդ ընթերցմամբ կառավարության ներկայացուցիչը պիտի պատասխանի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Օրինագծի քննարկումը նախատեսված էր մարտի 16-ին, սակայն հիմնական զեկուցող Վաչե Գաբրիելայնի բացակայությունը խիստ վրդովվեցրել էր ԱԺ նախագահին ու նա հետաձգել էր քննարկումը մինչ զեկուցողի` ԱԺ դահլիճում ներկա գտնվելն ու պատգամավորների հարցերին պատասխանելը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նման արհամարհական վերաբերմունքը շատ անհիմն է ու անտեղի` ավելացնելով, որ այդ թեմայով լուրջ խոսակցություն կունենա վարչապետի հետ:

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին բացատրություն պահանջեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից այդ «արհամարհական» վերաբերմունքի վերաբերյալ: Ջավադյանի խոսքերով, ՀՀ ԿԲ ներկայացուցիչն օրինագծի հետ կապված ելույթ ունեցել է Աժ-ում և պատասխանել բոլոր հարցերին: Բացի դրանից, առաջիկա գործուղման պատճառով խոսնակի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առ այն, որ Գաբրիելյանը չի ներկայացնելու ամփոփիչ զեկույց: Արթուր Ջավադյանն ասաց նաև, որ առաջարկ է եղել` տեղափոխել օրինագիծը խորհրդարանի հաջորդ նիստ, քանի որ ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չէր հասցրել պատասխանել բոլոր հարցերին:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ այսուհետ ինքը պետք է տեղեկացված լինի բոլոր նմանատիպ դեպքերի մասին, քանի որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, իսկ կառավարության հասցեին հնչում են հրապարակային քննադատություններ։

Դիտվել է 2117 անգամ:
Print Friendly

Leave a Reply