Հոլանդիայում կրկին PKK–ի անդամներ են ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 10:32

Հոլանդիայի Զելանդ նահանգի գյուղերից մեկում տեղակայված հանգստյան և ճամբարային հատվածներում ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերացիայի արդյունքում 55 մարդ է ձերբակալվել: Ինչպես հայտնի է դարձել`օպերացիաին մոտ 150 ոստիկան է մասնակցել, կիրառվել է նաև ուղղաթիռ:

Թուրքական «Zaman»–ը հաղորդում է, որ ձերբակալվածները PKK–ի անդամներ են եղել, որոնք այդ վայրում անցկացրել են իրենց հերթական ժողովը: 2002 թվականից PKK–ն մտնում է ԵՄ-ի`ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ:

Չնայած այն բանին, որ PKK–ի գործունեությունը Հոլանդիայում 2007 թվականից արգելված է, այնուհանդերձ սա առաջին դեպքը չէ: Այս տարվա հունիսին միևնույն շրջանում ոստիկանությունը ձերբակալել էր PKK–ի անդամ հանդիսացող 7 հոգու:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply