Ստամբուլի Կեդրոնական վարժարանը 125 տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 10:30

   Ստամբուլի ամենահին հայկական կրթօջախներից մեկի`Կեդրոնական վարժարանի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ տեսողական արվեստների ցուցահանդես է բացվելու: Այն նվիրվում է Թուրքիայում մրցանակակիր դարձած առաջին կին քանդակագործ և դպրոցի նկարչության ուսուչուհիներից մեկին`Մարի Քերեքմեզյանին:

«Hyetert»-ը գրում է, որ ցուցահանդեսը բացվելու է դեկտեմբերի 8-ին`շաբաթ օրը, և իր այցելուներին է սպասելու մինչև դեկտեմբերի 23-ը: Ներկայացվելու են Արա Գյուլերի, Էրոլ Սարաֆյանի, Գրիգոր Սահակօղլուի, Արիս Նալջըի նման մոտ 30 նշանավոր նկարիչների, լուսանկարիչների, ճարտարապետների, գրաֆիկայով և կինոարտադրությամբ զբաղվողների աշխատանքները:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply