Պուտինի`Թուրքիա կատարած այցի արդյունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 10:28

Ինչպես արդեն հաղորդել էինք ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը երեկ պաշտոնական այցով Թուրքիա էր ժամանել: Պուտինը և  Էրդողանը  հանդիպումից հետո, ինչպես և սպասվում էր, հանդես եկան  համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը նշեց, որ շատ գոհ է ՌԴ նախագահի Թուրքիա կատարած այցից: Ընդգծվեց նաև, որ երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները շատ արագ են զարգանում:

Էրդողանը հայտարարեց, որ ռուսական կողմը 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի շինարարության համար:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, ՌԴ նախագահի այցի շրջանակներում երկկողմ 11 պայմանագիր է ստորագրվել: Էրդողանի խոսքերով`հանդիպաման ընթացքում նպատակ է դրվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply