Դեսպան Չարչoղլյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Օմանի արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 4, 2012 10:25

Դեկտեմբերի 3-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Յուսեֆ Բին Ալ Ալավի Ալ Աբդալլահին:

Դեսպան Չարչօղլյանը ՕՍ արտաքին գործերի նախարարին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քուվեյթում ՀՀ դեսպանը վերահաստատեց Օմանի Սուլթանության հետ բազմաբնույթ հարաբերությունների խթանման Հայաստանի պատրաստակամությունը: Այս կապակցությամբ կողմերը հանգամանալի քննարկեցին հայ-օմանյան քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլի անցկացմանը, երկու երկրների միջեւ միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի ձեւավորմանը, իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվեցին ներդրումների խրախուսման, ներդրումային համապատասխան դաշտի ձեւավորման, փոխշահավետ ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ շփումների ակտիվացման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային եւ միջազգային նշանակության մի շարք հարցեր: Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլի վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply