Գնահատականը`«անբավարար»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2010 15:51

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նեստերի դահլիճում անցկացվեց մեր երկրի սեղանի թենիսի ֆեդերացիայի համաժողովը: Այդ կազմակերպության նախագահ Սամվել Դիլոյանն իր ելույթում խոստավանեց ցանկություն է եղել   աշխատանք կատարելու, սակայն չի ստացվել: Հիմնականում խանգարել է անհամերաշխ մթնոլորտը: Ֆեդերացիան չի ունեցել նաև վերստուգիչ հանձնաժողով, այդ է պատճառը, որ ֆինանսական հաշվետվությունն էլ մնաց բաց: Ինչևէ, անցած ժամանակամիջոցում կազմակերպության կատարած աշխատանքը գնահատվեց «անբավարար»: Քանի որ Դիլոյանը վերընտրվելուց հրաժարվեց, ապա ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու հավակնում էին երկու թեկնածու` ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ռոբերտ Ասատրյանը, ով նախկինում  երկու անգամ գլխավորել էր կազմակերպությունը, և ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Լևոն Գրիգորյանը: Զավեշտական այն էր, որ քվեարկությունից առաջ Ասատրյանը  ներկայացրեց հետագա աշխատանքի ծրագիր, իսկ նրա մրցակիցն այդ չարեց, հրաժարվեց: Այդուհանդերձ, Գրիգորյանն ընտրվեց Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ:

Դիտվել է 1717 անգամ:
Print Friendly

Leave a Reply