Օբամա.”Սիրիայում քիմիական զենք կիրառելն անթույլատրելի է”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 8:29

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Ասադի կառավարության ` փախստականների դեմ պայքարի մեթոդների  քննադատությամբ: Նրա կարծիքով, Ասադը պատրաստ է  փախստականների դեմ քիմիական զենք կիրառել: Նման միջոցներն Օբաման անթույլատրելի է համարել ու հավելել, որ եթե Սիրիայի կառավարությունը կիրառի քիմիական զենք, ապա իրենք ստիպված են դրան պատասխանել:

Սիրիայի քիմիական զինանոցը բավական ծավալուն է համարվում ու ամերիկյան հետախուզության տվյալներով, վերջին օրերին բացահատ տեղաշարժ է նկատվում այնտեղ:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ոչ մի դեպքում քիմիական զենք իր իսկ քաղաքացիների հանդեպ չի կիրառի:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply