Բելֆաստում բրիտանական դրոշը հանելը զանգվածային անկարգությունների է հանգեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 8:20

Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները համաձայն չեն քաղաքապետարանի`  ավելի քան 100 տարի քաղաքի վրա ծածանվող դրոշը հանելու որոշման հետ:

Քաղխորհրդի անդամները բրիտանական “Յունիոն Ջեկ” դրոշը հանելու վերաբերյալ որոշում են ընդունել  : Այսուհետ այն կբարձրացվի  տարվա մեջ ընդամենը 17 օր` պաշտոնական օրերին:

Յունիոնիստները (Հյուսիսային Իռլանդիան Բրիտանիայի կազմում թողնելու կողմնակիցները) բողոքի ակցիա են կազմակերպել, որը վերաճել է ոստիկանության հետ բախման: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, փորձել են քաղաքապետարան ներխուժել:

Առնվազն 5 ոստիկան  լուրջ վիրավորվել է:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply