Մեր հանդբոլիստուհիները կպայքարեն հաղթելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2010 15:35

Այսօր Երևանից Թբիլիսի մեկնեց, այնտեղից էլ Թել Ավիվ է ուղևորվելու հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը: Մեր երկրի ներկայացուցիչներն Իսրայելում մասնակցելու են: «Չելենջ տրոֆի» մրցաշարին: Այս ստուգատեսում ուժերն են չափում  հանդբոլի Եվրոպայի զարգացող երկրների հավաքականները: Մարտի 19-ին, 20-ին, 21-ին Հայաստանի ներկայացուցիչները մրցելու են համապատասխանաբար  Կիպրոսի, Իսրայելի, Մալթայի հավաքականների հետ: Պայքարը շարունակելու է խմբում առաջին տեղը գրավողը: Հայաստանի հավաքականը բաց էր թողել նախորդ` 2008-ին Բաքվում կայացած ստուգատեսը: Հայաստանի ընտրանու կազմում հանդես կգան նաև Ֆրանսիայից հրավիրված մեր հայրենակցուհիներ` Կլարա Թերզյանը, Նաթալի Նալբանդյանը, Կատյա Պալերմոն: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Մելքնյանը հայտնեց, որ թիմը բոլոր հանդիպումներում պայքարելու է  հաղթանակի հասնելու համար:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply