Լեդի Գագան խոստանում է «հոգ տանել» Մայքլ Ջեքսոնի խորհրդանշական ձեռնոցներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 22:11

Washington post-ը հայտնում է, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Լաս Վեգասում տեղի ունեցած Ժուլյենի աճուրդում Լեդի Գագան ձեռք է բերել Մայքլ Ջեքսոնին պատկանող մի շարք իրեր:
Նա իր Twitter-ի էջում հաստատել է լուրը և վստահեցրել Մայքլ Ջեքսոնի ֆանատներին, որ կպահպանի և հոգ կտանի փոփ արքայի իրերին հանուն Մայքլ Ջեքսոնի և նրա ամբողջ աշխարհի ֆանատների:
Աստղը իր էջում նաև հրապարակել է իր նկարը Ջեքսոնի հայտնի ադամադներով պատված ձեռնոցը ձեռքին:
Աճուրդը Ջեքսոնի իրերի վաճառքից ստացել է 5 միլիոն դոլար: Հատկապես բարձր գնով վաճառվել է պիջակը, որը երգիչը կրել է «Billie Jean» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ՝ 149.000 դոլար և երգչի բյուրեղապակիով զարդարված ձեռնոցները, որոնցից յուրաքանչյուրը վաճառվել է 62.000 դոլարով:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply