Samsung և Nokia ընկերությունները մրցակցում են 2013-ին «ճկուն» հեռախոս թողարկելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 21:32

Բջջային հեռախոսներ արտադրող ընկերություները մրցակցում են նոր, «ճկուն» հեռախոսներ արտադրելու տեխոնոլոգիաններ մշակելու համար:
Նոր հեռախոսները, որոնք հավանաբար հասանելի կլինեն հաջորդ տարի, հնարավոր կլինի գլանաձև փաթաթել, ծալել և այլն:
Nokia, Samsung և մի շարք այլ խոշոր ընկերություններ իրենց կողմից առաջարկվող նոր տիպի հեռախոսի նախատիպերը ներկայացրեցին նոր տեխնոլոգիանների ցուցահանդեսում:
Քեմբրիջի համալսարանի պորֆեսոր Անդրեա Ֆերրարին, ով նաև համագործակցում է Nokia ընկերության ֆիննական արտադրողների հետ, BBC-ին տրված հարցազրույցում նշել էր, որ իրենք ներկայումս աշխատում են ճկուն և թափանցիկ էկրաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք ապագայում կարող են օգտագործվել նաև ճկուն հեռախոսների, ցուցանակների, հեռուստացույցների համար:
Նա նաև նշել է, որ Samsung-ը իրապես զարգացած է այս ոլորտում, բայց Nokia-ի կողմից առաջարկվող նախատիպի վրա ևս մեծ աշխատանք է կատարվել:
Samsung-ը հայտարարում է, որ նոր հեռախոսները հնարավոր կլինի «ծալել, գլանաձև փաթաթել և այլն, որը բավականին կհեշտացնի նրանց օգտագործումը»:
Ավելացնենք, որ 2005-ին Phillips ընկերությունը թողարկեց իր առաջին ճկուն էկրանով հեռախոսի նախատիպը, սակայն այդ տեխնոլոգիան չաշխատեց: Ներկայումս մի շարք ընկերություններ այդ թվում և Nokia-ն էկրանների արտադրության մեջ օգտագործում են նորագույն գրաֆենային տեխնոլոգիա, որը փոխարինում է սիլիցիումային տեղնոլոգիային: Սա նշանակում է, որ ճկվող հեռախոսները շուտով իրենց տեղը կզբաղեցնեն ամբողջ աշխարհի հեռախոսային խանութներում:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply