Կորուստ առանց պայքարի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 3, 2012 20:50

Երևանի  մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակչում 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը հաղթեց ուզբեկ Յահանգիր Դավիդովին` 17:11 (5:4, 7:3, 5:4) հաշվով:

Տարոնի հաջորդ մրցակիցը կուբացի Ալեքսիս Դամիանն է:

75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար մրցեց հույն Պոլինեիկիս Կալամարասի հետ և պարտվեց 14:15 (4:3, 4:6, 6:6) հաշվով:

52 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը պետք է մրցեր  Կուբայի ներկայացուցիչ Խորխե Լուիս Կորդերո Պարլայի հետ, սակայն առողջական խնդիրներ ունենալով, նա որոշել է ռինգ դուրս չգալ և թողել է պայքարը:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply