Քիմ Քարդաշյանը խառնաշփոթ է առաջացրել Բահրեյնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 20:10

Հայկական արմատներով ամերիկացի շոու աստղ Քիմ Քարդաշյանը երեկ Քուվեյթից Բահրեյն է ժամանել, որպեսզի իրականացնի «Millions of Milkshakes» կոչվող կաթնային ըմպելիքների ցանցի հերթական մասնաճյուղի բացումը:

Ռիֆա քաղաքում մոտ 100 իսլամիստներ բողոքի ցույց են կազմակերպել Քարդաշյանի գալու առիթով: Նրանք հավաքվել են «The Walk Bahrain» անունով առևտրի կենտրոնի մուտքի մոտ: Ցուցարարները, բողոքելով Բահրեյնում Քարդաշյանի խանութի բացման դեմ, պաստառների վրա գրել են`«Մենք այստեղ պոռնո աստղ չենք ուզում» արտահայտությունը: Ամբոխը բղավել է, որ Քարդաշյանի նման ոճ և ապրելակերպ ունեցող կնոջը իրենք չեն ցանկանում տեսնել ավանդապաշտ երկրում և նա երիտասարդներին վատ օրինակ է ծառայում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը`ոստիկանությունը ցուցարարներին ցրել է առևտրի կենտրոնի դիմացից`կիրառելով արցունքաբեր գազ: Մի խումբ պահպանողական պատգամավորներ էլ փորձել են արգելել Քարդաշյանի մուտքը երկիր:
Քիմ Քարդաշյանն էլ, չնայած Քուվեյթում հանդիպած պահպանողականների նույնպիսի արձագանքի, այնուհանդերձ եկել է Բահրեյն և այդ երկրի մասին «Twitter»-յան իր էջում նույնիսկ գրել`«Մոլորակի ամենագեղեցիկ վայրը» արտահայտությունը:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply