Էրդողանը Պուտինին անվանական նկար է նվիրել

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2012 19:32

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր պետական այցով Թուրքիա է ժամանել: Նա Ստամբուլի Դոլմաբահչե պալատում տեղակայված վարչապետական գրասենյակում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Anadolu» գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Էդողանը Պուտինին մի նկար է նվիրել, որտեղ գծանկարված է ՌԴ նախագահի անունը:
Թուրքական «Radikal» էլ գրում է, որ հանդիպման սկզբում Պուտինը Էրդողանին առաջարկել է սպորտով զբաղվել:
Այս ընթացքում Ահմեդ Դավութօղլուն էլ իր հերթին հանդիպել է իր ռուս պաշտոնակցի`Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Պուտինի`արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Յուրի Ուշակովի հետ: Հանդիպումը անցել է փակ դռների հետևում, որից Լավրովը դուրս է եկել մի կարմիր թղթապանակ ձեռքին և ասուլիս չտալով հեռացել է:
Երկու երկրների առաջնորդները շուտով հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply