ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2010 13:21

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:

Նույն օրը սակայն ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Տուժածներ և վիրավորներ չկան:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply