Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը երկրի քաղաքացուն թույլ է տվել մերկ վազել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 17:13

Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը ճանաչել է 47-ամյա Էնդրյու Պոյնտոնի “մերկ ապրելու” իրավունքը , հաղորդում է  Yahoo!News-ը:

2011 թ.Տաուրանգ քաղաքում ապրող  նորզելանդացին մոտակա անտառում  վազել էր մերկ: Այդ տեսքով նրան նկատել էր մի կին: Նա տղամարդու մերկությունը համարել էր վիրավորական և Էնդրյուին դատի էր տվել: Տեղի դատարանը Պոյնտոնի վարքագիծը համարել էր ագրեսիվ և վիրավորական: Սակայն նուդիստը չի համաձայնել այդ որոշման հետ և դիմել է երկրի գերագույն դատարան   որոշումը բողոքարկելու համար:

Զարմանալի է, բայց նրան հաջողվել է պաշտպանել իր սովորական ապրելու իրավունքը, վերջերս դատավորները արդարացման վճիռ են կայացրել, հայտնելով, որ Պոյնտոնի վարքագծի մեջ ոչ մի վիրավորական բան չկա: Այժմ նորզելանդական հասարակությունը սպասում է, որ փողոցները կլցվեն մերկ մարդկանցով: Սակայն Էնդրյուի փաստաբանը կասկածում է:

” Դա իհարկե պաշտոնական օրենք չէ, որ պաշտպանում է նուդիստներին: Սա կոնկրետ դեպք է, որի համար մարդը պաշտպանում է իր ազատությունը`  ապացուցելով, որ  չի խախտում ուրիշների իրավունքը”,-պարզաբանել է նա:

Պեյնտոնը հայտարարել է, որ կշարունակի վազել , հեծանիվ քշել և այլ բաներ անել մերկ: Նա ընդգծել է, որ բարեմասնությունները իրեն Աստված է տվել, և դրանց համար պետք չէ ամաչել:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply