Որո՞նք են 2012-ի ամենաանճաշակ ավտոմեքենաները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 17:07

Ամերիկյան Forbes ամսագիրը որոշել է, թե որոնք են 2012 թվականի ամենատգեղ ու անճաշակ ավտոմեքենաները:

Ցուցակում ընգրկվել են ինչպես սովորական,  այնպես էլ թանկարժեք սպորտային մեքենաներ:

Այդպիսի մեքենաներից է, օրինակ, հանրահայտ հիբրիդային Toyota Prius-ը, որը, ըստ հեղինակավոր ամսագրի, «անհավանական անճաշակ է», դրա համար էլ հեշտությամբ տեղ է գտել իրենց  «հակավարկանիշային» ցուցակում: Չնայած իր ոչ նրբագեղ դիզայնին` մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են գնել այս մեքենան` տուրք տալով ոչ թե նրա արտաքին տեսքին, այլ հիբրիդային տեխնոլոգիաներին ու հարմարավետությանը:

Հաջորդը ամերիկյան Dodge Charger սեդանն է, որը ամսագրիրն անվանել է «կոպիտ , քառակուսի, ծանրաքաշ և ձանձրալի»:

Բրիտանական Mini Coupe-ն համարվել է «դասական թասակ», Scion tC-ն ինքն իր «կամքով» արժանացել է «ամենավատը` բոլոր սեդաններից և կուպեներից» կոչմանը, իսկ ահա Toyota iQ-ի քառակուսի դիզայնը թույլ է տվել ամսագրի հեղինակներին` մեքենան ևս ընգրկել իրենց «անվավոր տգեղների» ցուցակում` համարելով, որ այն չի համապատասխանում արագաշարժ ավտոմեքենայի մասին մարդկանց պատկերացմանը:

Համաձայն Forbes-ի հրապարակման` «տգեղության տիտղոսներից» չեն խուսափել նաև թանկարժեք սպորտային մեքենաները: Այսպես. ցուցակ է մտել այնպիսի շքեղ սպորտմեքենա, ինչպիսին Mercedes SL550-ն է, որն, ըստ ամսագրային ժյուրիի անդամների, այնպիսի տեսք ունի, կարծես թե «մամլիչի տակով է անցել»: Տասնյակում է հայտնվել նաև McLaren P1 սուպերսպորտային մեքենան, որի առաջամասը Forbes-ի նրբաճաշակ հեղինակների մոտ «այրված քթի» տպավորություն է թողել:

Ցուցակում են հայտնվել նաև սուբկոմպակտ Smart For Two մոդելը, որը Forbes-ում ընդհանրապես ավտոմեքենա չեն համարել, և Chrysler 200 կաբրիոլետը` իր «աշխարհի ամենաոչէլեգանտ տանիքի» պատճառով:

Forbes-ում հավաստիացնում են, որ 2012-ի տգեղագույն մեքենաների ցանկը որոշվել է ավտոմոբիլային փորձագետների հետ խորհրդածությունների հիման վրա:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply