ԿԺԴՀ-ն պատրաստվել է մեծ հեռավորության հրթիռ արձակելուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 16:13

Հրթիռը, որը Փհենյանի վարկածով պետք է հետազոտական արբանյակ արձակի, տեղադրվել է մեկնարկային հրապարակում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել  էին ԿԺԴՀ-ի իշխանությունները, “Սոխե” տիեզերակայանում տեղադրված հրթիռը պետք է գիտահետազոտական արբանյակ հասցնի: Տվյալ վարկածն առանձնապես հավատ չի ներշնչում համաշխարհային ընկերակցության համար, որը կարծում է, որ Փհենյանն իր իրական մտադրությունը քողարկում է գիտահետազոտական ծրագրի անվան տակ` բալիսիտիկ հրթիռի փորձարկման նպատակով:

ԿԺԴՀ-ը տեղեկացրել է, որ հրթիռը կարձակվի 07:00-12:00—ժամանակահատվածում, դեկտեմբերի 10-22-ի միջև: Ենթադրվում է , որ հրթիռի արձակումը Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի կապակցությամբ է կատարվելու:  Նախկին առաջնորդը մահացավ 2011-ի դեկտեմբերի 17-ին:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply