Բրյուսելում ընդդիմությունն ու իշխանությունը գործել են միասնական

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2012 16:02

Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստից հայկական պատվիրակությունը վերադարձել է դրական տպավորություններով և արդյունքներով: Նիստի հայաստանյան համանախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ նիստի Բրյուսելում ընդդիմությունն ու իշխանությունը միասնական են գործել, ինչն էլ տվել է իր դրական արդյուքնները:

Բրյուսելից հայկական պատվիարկությունը վերադարձել է կոնսենսուսային փաստաթղթով. այստեղ ընդգրկվել են խորհրդարանական բոլոր ուժերին հուզող հարցերը:

Չնայած Ֆարմանյանի հայտարարությանը`  ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այնուամենայնիվ, եղել են հարցեր, որոնք նյարդային խնդիրներ են առաջացրել, սակայն ամեն ինչ հարթվել է կոնսենսուսային ճանապարհով:

Խոսելով հանդիպման արդյուքնում ձեռքբերված փաստաթղթի մասին` Ս. Ֆարմանյանը նշեց, որ Արցախյան հարցի վերաբերյալ Հայաստանը և միջազգային հանրությունը խոսում են մեկ լեզվով և ունեն միանման մոտեցումներ, իսկ Ադրբեջանը գնում է մեկուսացման:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, իր պաշտոնական տեսակետը հայտնելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, նշել է, որ

  1. բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտեսիվացումը և համագործակցության բացվող հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում,
  2.  հիշեցնում է, որ «Եբրոնեսթի» շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությունում եվրապական արժեքներին և սկզբունքներին հավատարմության օրինակ է,
  3. ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի միջև դինամիկ քաղաքական երկխոսությունը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի վերջին արդյունավետ այցելությունները Երևանի և Բրյուսելի միջև,
  4. ինչպես նաև ոգևորված է նրանով, որ 2012 թ. համապետական ընտրությունների անցկացման շրջանակում Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը միջազգային չափանիշներին:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply