Ուկրաինայի նախագահը նախարարների կաբինետը ցրել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 15:52

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 3-ին Ազարովը դիմել է Յանուկովիչին` պաշտոնից հեռանալու դիմումով:

Օրենքի համաձայն, կառավարության ղեկավարի հրաժարականը նշանակում է  նախարարների կաբինետի ցրում: Ընդ որում, այն կշարունակի կատարել իրավասությունները մինչև նոր կառավարություն ձևավորվի:

Ազարովն Ուկրաինայի վարչապետն էր 2010-ից` Յուլյա Տիմոշենկոյից հետո:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply