Թուրքիայում պոլիէթիլենային տոպրակներ այլևս չեն կիրառվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 14:41

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշնության նախարարությունը աշխատանքներ է սկսել պոլիէթիլենային տոպրակների փոխարեն բիոտոպրակների արտադրության ուղղությամբ: Այդպիսի տոպրակները վնաս չեն հասցնի ոչ՜ առողջությանը,  ոչ՜ էլ շրջակա միջավայրին և կմտնեն պարբերական արտադրության մեջ:

Բիոտոպրակները, որոնք քայքայվելու և հողի հետ ձուլվելու հատկություն ունեն, առաջին անգամ կիրառվելու են մարկետներում և շուկաներում: Շրջակա միջավայրի վարչության տնօրեն Մեհմեդ Բաշը այս նորամուծության կապակցությամբ նշել է. «Թուրքիան փրկելու ենք 100 տարի աղտոտված բնության տգեղ տեսարանից»,-գրում է «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply