Վլադիմիր Պուտինը Անկարայում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 14:39

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը պաշտոնական այցով ժամանել է Անկարա:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`բանակցություններից հետո տեղի է ունենալու թուրք-ռուսական բարձր մակարդակի վրա համագործակցության խորհրդի 3-րդ նիստը, որին մասնակցելու են Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայան, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության և անասնապահության նախարարները:
ՌԴ նախագահի այցի շրջանակներում քննարկվելու են նաև առևտրա-տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply