Ավանում մեքենան բախվել է գազատար խողովակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 3, 2012 13:47
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. մեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ԻԺ ՕԴԱՆ 2717” մակնիշի 33 ՏԼ 992 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Կ. Թունյան) բախվել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Հրշեջ-փրկարարները կասեցրել են գազի արտահոսքը:
Դիտվել է 711 անգամ:





Facebook
Tweet This