Բուկինհեմյան պալատը կպահպանի սիկխը` մորուքով և չալմայով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 13:48

Բրիտանական իշխանությունները Scots Guard են ընդունել (թագավորական ընտանիքը պահպանող ստորաբաժանում) մի մարդու, որը արտաքնապես չի համապատասխանում Բուկինհեմյան պալատի մնացած պահնորդներին, հաղորդում է The Daily Mail-ը:

25-ամյա Ջատինդերպալ Սինգխ Բխուլարը Նորին Մեծության մոտ ծառայության մեջ հաջողության է հասել և իրավամբ հնարավորություն է ստացել դառնալ անգլիական թագի  ամենահարգի ջոկատի անդամ: Իհարկե,    երիտասարդի դավանած սիկխիզմը նրան պարտադրում է հագնել չալմա և կռվել դրանով, նաև չսափրվել:

Չնայած այդ ամենին պաշտոնյաները թույլ են տվել Բխուլարին ծառայել այդ տեսքով, հակառակ բոլոր ավանդույթներին, եթե դա նրա համար հարմարավետ է, ինչը բավական զարմացրել է անգլիացիներին: Նա պալատի առաջին պահնորդը կլինի, որ կներկայանա առանց հայտնի արջի  մորթուց գլխարկի և չսափրված:

Հասարակության մեջ այդ թույլտվությունը միարժեք չի ընդունվել: “ Կանոնադրությունը պետք է բարձր լինի կրոնից: Եթե պահնորդը  չի հագնում արջի մորթուց  գլխարկ, նա չի կարող լինել թագավորական պահնորդ: Բազմադարյան ավանդույթները պետք է պաշտպանվեն: Բացի այդ,  այդ պատկերը շատ տգեղ կլինի”,-հայտարարել է Կախտիլ համալսարանի մասնաճյուղի տնօրեն Դանդի Դևիդ  Կատխիլը:

Իհարկե,  Միացյալ թագավորության շատ բնակիչներ Բխուլարին են  պաշտպանում: Նրանք կարծում են, որ նոր պահնորդը հարգանքի է արժանի: “ Նրա համար մեկ է, թե ինչ կասեն մյուս զինվորները: Նա միայն հետևում է իր կրոնին”,-կարծում են որոշ բրիտանացիներ:

“Մենք երջանիկ ենք, որ մեր բանակը այսպես բազմազան է,-կիրակի օրը պարզաբանել են պաշտպանության  նախարարությունից: — Մենք ամեն ինչ կանենք, որ որ նրա կոլեգաները նրան սատարեն”:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply