Իրանական կիբեռոստիկանների ղեկավարը աշխատանքից ազատվել է բլոգերի մահվան համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 13:22

Իրանի կիբեռոստիկանության ղեկավար Սաեդ Շոքրիանը, որն զբաղվում է համացանցում կազմակերպված հանցագործության դեմ պայքարով, զրկվել է պաշտոնից, երբ կալանավայրում մահացել է ձերբակալված բլոգեր Սատտար Բեհեշթին, հաղորդում է France 24-ը՝ հղում անելով իրանական ոստիկանությանը:
Համաձայն պաշտոնական ձևակերպման` Շոքրիանը աշխատանքից հեռացվել է խախտումների և իր ենթակաների նկատմամբ ոչ բավարար վերահսկողության համար:
Ոստիկանական պաշտոնյայի հրաժարականը եղել է բլոգերի մահվանից մեկ ամիս անց:
Հաղորդվում է, որ Բեհեշթի մահը տեղի է ունեցել կտտանքների հետևանքով: Նա կալանավորվել է հոկտեմբերի 30-ին նախագահ Ամհադինեժադին քննադատելու համար, իսկ բանտախցում նրան, արդեն մահացած, հայտնաբերվել է նոյեմբերի 3-ին:
Պատմությունը արագորեն միջազգային արձագանք է գտել: Դեպքի առթիվ, իրանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, արդեն ձերբակալվել է 7 մարդ, որոնք կարող էին կապ ունենալ բլոգերի մահվան հետ: Այս կերպ Բեհեշթի մահը առաջին դեպքերից մեկն է, երբ Իրանը արտերկրից եկող մեղադրանքները արդարացի է համարել:
Իրանի կիբեռոստիկանությունը ստեղծվել է 2011-ին` համացանցային հանցագործությունների դեմ պայքարելու համար:

Arax news

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply