Լևոն Զուրաբյանը հրապարակային երաշխիք «պոկեց» խորհրդարանական մեծամասնությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2012 13:12

Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փորձեց հստակ հավաստիացումներ ստանալ խորհրդարանական մեծամասնությունից՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Նա ասաց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր հարցը դրվել է քննարկման և ընդունվել՝ պայմանով, որ հանձնաժողովը ձևավորվի նախագահական ընտրություններից հետո:

Զուրաբյանը բոլոր պատգամավորների ներկայությամբ ցանկացավ հստակեցնել՝ արդյո՞ք վստահ լինեն, որ դա կիրագործվի, ինչը վերահաստատեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Զուրաբյանը հայտարարեց. “Մեծանասնության անունից հնչեց հստակ խոստում, որ նախագահական ընտրություներից անմիջապես հետո ստեղծվելու է մարտի 1-ի հանձանժողով՝ ըստ այն նախագծի, որն առաջարկել է ՀԱԿ-ը: Մենք սա ընկալում ենք՝ որպես մեծամասնության հստակ տրված հրապարակային երաշխիք: Եթե որևէ հայտարարություն լինի, որը կարժեզրկի այս երաշխիքի բովանդակությունը, ապա մենք, օգտագործելով ԱԺ կանոնակարգի օրենքը, անմիջապես կդիմենք, որ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման նախագիծը համարվի արտահերթ»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, արձագանքելով Զուրաբյանի հայտարարությանը, ասաց. “Ընդդիմությունն ուզում է տպավորություն ստեղծել, թե մեծամասնությունը մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ցանկություն չունի, բայց դա այդպես չէ: Ամենաշատ գործը կատարում է մեծամասնությունը, որպեսզի մարտի 1-ի գործը բացահայտնվի մինչև վերջ”:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply