Պայթյուն գազալցակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 3, 2012 12:58
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան գազով լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 695 անգամ:





Facebook
Tweet This