Երկու ավտոպատահար `երեք վիրավոր Սևանա լճի մերձակայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2012 12:56

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 20-րդ կմ-ին ընկել է սահքի մեջ և բախվել «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս, ապա նույն վայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել և շրջվել է, ինչի հետևանքով նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply