Թունավորումներ գազի արտահոսքից Երևանում և Եղվարդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2012 12:42

Դեկտեմբերի 2-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Նուբարաշենի 18 փողոցի թիվ 1 տնից իրենց մոտ են տեղափոխվել տան երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը` գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Եղվարդ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 տան երեք բնակիչները:
Պարզվել է, որ տուժողները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply