«Ժառանգության» նախագիծը մերժվեց
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 3, 2012 12:36
Մեկնարկեց խորհրդարանական քառօրյան:
Մինչ օրակարգը հաստատելը՝ ներկայացվեց “Ժառանգություն” խմբակցության ադամներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի ու Ալեքսանդր Արզումանյանի կողմից հեղինակած “ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին” օրենքի նախագիծը քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը:
Փոստանջյանը հորդորեց կողմ քվերակել օրինագծին, քանի որ դրանով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներն առաջիկա նախագահական ընտրություններին դիվանագետների հետ հավասար պայմաններում հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին՝ օգտվելով իրենց ընտրական իրավունքից:
“Եթե նախագիծն օրակարգ չմտնի, hորդորում եմ ընդմիջմանը մոտենալ մեր խմբակցություն և ստորագրել Սահմանադրական դատարան դիմելու մեր նախաձեռնության տակ, որի նպատակն է վիճարկել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը սահմանափակում է այդ քաղաքացիների ընտրելու իրավունքը”,-ասաց Փոստանջյանը:
“Ժառանգության” նախագիծը չընդունվեց. կողմ քվեարկեց պատգամավորներից 15-ը, դեմ՝ 65-ը:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելու հարցը՝ նշելով, որ դա խայտառակություն է մեր երկրի համար:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ կրկնեց իր տեսակետը՝ արձանագրությունները կասեցված են, օրակարգում չեն՝ միաժամանակ նշելով, որ այդ հարցը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է, և որ ինքը կփորձի փոխանցել այն նախագահին:






Facebook
Tweet This
Email This Post
