Սյունիքի և Տաուշի մարզերում ավտոմեքենաներ են այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 3, 2012 12:29
Դեկտեմբերի 3-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.38-ին, մարվել` 00.56-ին: Ամբողջությամբ այրվել է “ՎԱԶ 2106” մակնիշի 01 լօ 876 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Բուդաղյան):
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 2 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է Ա.Երանյանին պատկանող “Նիսան” մակնիշի 26 օս 427 պետհամարանիշի մեքենան, ինչից, մինչ հրշեջ֊փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենայի ուղևոր Ս. Մամյանը (1966թ. Ծնված) ստանալով դեմքի և դաստակի 2֊րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց: Հրդեհը մեկուսացվել է 10.55-ին, մարվել` 11.02-ին: Ամբողջությամբ այրվել է մեքենայի սրահը և շարժիչի հատվածը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
