«Թալիբան» շարժումը նոր ահաբեկչություն է իրականացրել Աֆղանստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 11:01

Աֆղանստանում Ջելալաբադում տեղակայված օդային ուժերի ավիաբազայի վրա հարձակում է իրականացվել, որին հետևել է երկուստեք կրակոցներ անվտանգության ուժերի և հարձակվողների միջև: Արդյունքում 5 աֆղանցի է զոհվել, որոնցից երկուսը`ուսանող:

3 ահաբեկիչ-մահապարտ զոհվել են ավտոմեքենայի պայթյունի ժամանակ, 6-ն էլ փոխհրաձգության: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` տեղական ոստիկանության տվյալներով ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ սա օդային ուժերի ավիաբազայի վրա հարձակման առաջին դեպքը չէ, սակայն իրենց հաջողվել է կանխել ահաբեկչների մուտքը օբյեկտ:

 

 

Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply