«Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» ֆորումին մասնակացում են նաև ՀՀԿ ներկայացուցիչներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2012 10:29

ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում են «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին. այս մասին տեղեկացնում են ՀՀԿ մամլո գրասենյակից:

Ֆորումի շրջանակներում կանցկացվեն Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին առնչվող քննարկումներ՝ մասնավորապես միջկուսակցական գործակցության, երիտասարդության դերակատարության, ինֆորմացիոն, ռեգիոնալ, մունիցիպալ համագործակցության վերաբերյալ:

Ֆորումի լիագումար նիստի աշխատանքներին նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հասարակական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչների եւ դիվանագետների մասնակցությունը:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply