Ֆրանսիայում սխալմամբ քանդել են 18-րդ դարի դղյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 9:38

Ֆրանսիայում սխալմամբ քանդել են 18-րդ դարի դղյակը, որը պատկանում էր ռուս  գործարար Դմիտրի Ստրոսկինին:

Հայտնում են, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բելվյու դղյակը քանդել են սխալմամբ: Տերը` ռուս գործարար Ստրոսկինը,  վստահեցնում է, որ դղյակը վերականգնելու պլանը համաձայնեցված էր իշխանությունների հետ:

Ըստ պլանի, պետք է քանդվեր միայն շինության վերին հատվածը, իսկ մնացածը գործարարը պատրաստվում էր ինքնուրույն վերակառուցել, վերականգնել շենքի երբեմնի “հրաշալի տեսքը”:

Հայտնի է, որ աշխատանքներն “իրականացրել” է լեհական մի ընկերություն: Աշխատանքների ընթացքում այն հավասարեցվել է հողին:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply