Հասարակաց տունը հոկեյի ակումբի հովանավորն է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 3, 2012 9:13

Գերմանական ոչ մեծ Լանդսհուտ քաղաքի հոկեյի ակումբը, որը  խաղալու է երկրորդ լիգայում, հովանավորչական պայմանագիր է կնքել տեղի Lustra հասարակաց տան հետ: Պայմանագրի համաձայն, “Լանդսհուտ Քենիբալսը” սեզոնին կստանա 5000 եվրո, իսկ հոկեյիստների մարզահագուստի վրա հայտնվել է  հասարակաց տան լոգոտիպը. վերնազգեստի   կենտրոնում, որի գույնը հիմա հիմնականում վարդագույն է, պատկերված են կարմիր շուրթեր  “Աշխարհը կարող է այսպես սեքսուալ լինել”կարգախոսով, իսկ հետին պլանում մերկ կնոջ ստվերապատկեր է` ձեռքին վարտիք:

Թիմի ներկայացուցիչն ասել է, որ խաղացողները համաձայնել են ժպիտով.”Մարմնավաճառությունը հնագույն մասնագիտություն է ողջ աշխարհում, ու մենք մեր իմիջի համար վախենալու բան չունենք”:

Իսկ հասարակաց տան տերերն իրենց բիզնեսն ազնվորեն են վարում, վճարում հարկերը, իսկ կանանց ոչ ոք չի հարկադրում:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply