Իտալացիները գումար են հավաքել բարեգործական պոռնոկայքի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 8:57

Երկու իտալացիներ` Մարկո Աննոնին ու Ռիկարդո Զիլլին,  նոր պոռնոկայք են ստեղծել: Այն, ինչպես և նմանատիպ մյուս  ռեսուրսները, նույն նպատակին կծառայի: Միակ տարբերությունն այն է, որ անդամավճարները բարեգործությանը կուղղվեն: Կայքն իր օգտատերերին գրանցման դեպքում առաջարկում է գումարները ծախսել պանդաների կամ էլ ծառերի փրկությանը,  օգնել աղետներից տուժածներին կամ էլ գումարն ուղղել  մանկատների կառուցմանը: Այդպիսով, պորտալը ստեղծողները ցանկանում են ապացուցել, որ «պոռնոն էլ «սիրտ» ունի»:

«Այո, բոլորն էլ դիտում են պոռնո, երբեմն էլ ինչ -որ բան ավելացնում կամ էլ օգտագործում այն ինչ- որ տեղ: Ուրեմն` ինչու դրանից օգուտ չքաղենք»:

Նրանք հավատացած են, որ իրենց կայքի օգտատերերը կարող են ասել, որ պոռնո են դիտում բարի նպատակով:

Գաղափարի հեղինակները նախագծի համար  գումար են հավաքել 50 օրում` քրոուֆանդինգի միջոցով:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply